Ես և կարիերան
Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն
![Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն](up/article/big/file_18655_4900410.jpg)
Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը:
Մենեջերի համախտանիշը կարող է խոցել ցանկացած մարդու. բավական է լինել գերպատասխանատու, հավակնոտ, նպատակասլաց, և դուք արդեն ռիսկի խմբում եք: Այս «գերպատասխանատու» հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է 30-45 տարեկան տղամարդկանց շրջանում: Համախտանիշից ապահովագրված չեն նաև այն կանայք, որոնք շատ լուրջ են վերաբերվում կարիերային: Ցավոք, այս տվյալները շատ հարաբերական են. չէ± որ մենեջերի համախտանիշը մինչև օրս ներառված չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիվանդությունների դասակարգման ցանկում: Այս հիվանդությունն առավել հաճախ ախտորոշվում է որպես քրոնիկական հոգնածություն կամ ընկճախտ` դեպրեսիա, թեպետ սրանք մենեջերի համախտանիշի միայն որոշ բաղկացուցիչներն են: Քրոնիկական հոգնածություն է ախտորոշվում այն մարդկանց մոտ, որոնք աշխատավայրում շատ ժամանակ են անցկացնում, քան անհրաժեշտ է` շաբաթական գրեթե 50-60 ժամ: Շուտով հոգնածությունը սկսում է դրսևորվել անտարբերությամբ. մարդը կորցնում է ոչ միայն աշխատանքից, այլև կյանքից հաճույք ստանալու ցանկությունը:
Հոգնածության երկրորդ ուղեկիցը ցրվածությունն է, երբ անհնար է դառնում կենտրոնանալ մեկ աշխատանքի վրա: Մարդիկ սկսում են իրենց ծանրաբեռնել տարբեր գործերով, նրանց թվում է, թե նոր նախագիծն իրենց կազատի արդեն գոյություն ունեցող խնդիրներից: Ու գալիս է մի պահ, երբ մարդն արդեն ի վիճակի չի լինում ավարտել կուտակված, չավարտված գործերը, առաջանում է փակուղում գտնվելու զգացողություն: Կտրուկ ընկնում է աշխատունակությունը, առաջանում է թուլություն, պակասում կենսուրախությունը: Այս ամենն էլ կարող է հանգեցնել հուզական պայթյունների: Այսպիսի մարդկանց մոտ հաճախ դիտվում են ֆիզիոլոգիական խնդիրներ` գլխացավ, նյութափոխանակության խանգարում, անքնություն, իմունային համակարգի թուլացում: Մենեջերի համախտանիշով տառապող մարդիկ մշտապես սթրես են ապրում, քանի որ անընդհատ ստիպված են ձեռքը պահել զարկերակին, անձամբ կայացնել բոլոր կարևոր որոշումները: Նրանք շղթայվում են ծառայողական խնդիրներին և կորցնում կյանքի այլ կողմերն ընկալելու ունակությունը: Աստիճանաբար դա կարող է հանգեցնել նրան, որ մարդու ողջ գործունեությունը թելադրվի աշխատանքային շահերով: Նրան թվում է, որ եթե աշխատավայրում բոլոր գործերը կարգավորվեն, ապա անձնական կյանքում ամեն ինչ ինքնին կկարգավորվի: Սակայն նրանք խորապես սխալվում են: Կարիերայի վազքում հաճախ նվազում է հետաքրքրությունն ընտանիքի նկատմամբ, տնային գործերի համար ժամանակ չի մնում և արդյունքում ընտանիքը կարող է հայտնվել փլուզման եզրին:
Դա սակայն բնավ միակ հետևանքը չէ: Մենեջերի համախտանիշը դրսևորվում է դեմքի անառողջ գույնով, աչքերի տակ զգալի պարկերով: Կան նաև այլ, առաջին հայացքից աննկատ, սակայն շատ վտանգավոր հետևանքներ: Չէ± որ մարդու հոգեկան աշխարհն ու մարմինն անքակտելիորեն կապված են միմյանց: Հոգեբանական ծանրաբեռնվածությունն ու սթրեսները շատ հաճախ սոմատիկ` մարմնական հիվանդությունների են բերում: Առաջին հարվածի տակ է հայտնվում սրտանոթային համակարգը: Հաճախ գերծանրաբեռնվածությունը հանգեցնում է նաև շնչառական համակարգի տարբեր հիվանդությունների, այդ թվում և ասթմայի: Եվ, ի վերջո, տուժում է միզասեռական համակարգը. մենեջերի համախտանիշով հիվանդների 95-97%-ը նման խնդիրներ ունի:
Այնուամենայնիվ, բարձր պաշտոնը դեռևս չի նշանակում, որ մարդը դատապարտված է հիվանդանալու մենեջերի համախտանիշով: Դրանից կարելի է խուսափել` հրաժարվելով կառավարման կենտրոնացված համակարգից: Բոլոր հարցերն անձամբ լուծելու հարկ չկա, դրանցից շատերը կարելի է վստահել ենթականերին, որոնք պատասխանատու են իրենց ստորաբաժանման համար: Բացի այդ, անհրաժեշտ է հիշել, որ աշխատանքի արդյունավետությունը բնավ համարժեք չէ աշխատավայրում անցկացրած ժամանակին: Հոգեբանության մեջ գոյություն ունի ՙթայմ-մենեջմենթ՚ հասկացություն, այսինքն` ժամանակի կառավարում: Լավ վարչարարը նա է, ով կարողանում է ճիշտ բաշխել ինչպես իր, այնպես էլ աշխատակիցների ժամանակը:
Ի դեպ, մենեջերի համախտանիշով մարդուն շատ հեշտ է բացահայտել, դատելով նրանից, թե ինչպես է նա ժողովներ անցկացնում: Հաճախ նա շեղվում է հիմնական մտքից, հեռանում բուն թեմայից ու սկսում երկրորդական խնդիրներ քննարկել: Դրա համար շատ կարևոր է առանձնացնել առաջնայինը: Բացի այդ, պետք չէ անձնական խնդիրներից փրկություն որոնել աշխատանքում, հարկ չկա կենտրոնանալ գործնական խնդիրների վրա: Մի մոռացեք, որ գրասենյակի պատերից այն կողմ էլ կյանք կա: Եվ իհարկե, ոչ մի դեպքում չի կարելի աշխատանքի մասին տանը խոսել, որը աշխատանքային հարցերի լուծման ու քննարկման վայր չէ: Կարևոր է մշակել հանգստանալու ավանդույթ: Հանգստյան օրերին մենք աշխատում ենք տանը, իսկ եթե ստացվում է բնության գրկում հայտնվել, ապա զբոսնելու, թարմ օդ շնչելու և շփվելու փոխարեն զբաղվում ենք խորոված պատրաստելով. կամ ողջ ժամանակն անցկացնում սեղանի շուրջ: Հարկավոր է կինո, թատրոն, համերգներ այցելել, օրվա ընթացքում նվազագույնը 30 րոպե զբոսնել: Կարելի է նաև յուրացնել թուլացման ու աուտոթրենինգի պարզ միջոցները: Այս ամենը կօգնի խուսափել մենեջերի համախտանիշից: Բացի այդ, պետք է սովորել «ոչ» ասել: Չի կարելի ձեռնարկել առաջարկվող ցանկացած գործ, այլապես հնարավոր է, որ ոչ իրազեկ անձի տպավորություն թողնեք: Եթե գիտեք, թե երբ և ում «ոչ» ասել, ապա դուք լավ մենեջեր եք: Շաբաթվա ընթացքում պարտադիր ինքներդ ձեզ համար գոնե մեկ հանգստյան օր ունեցեք: Այդ օրն ավելի լավ կլինի անջատել հեռախոսը, որպեսզի ոչ ոք չկարողանա ձեզ գտնել: Չէ որ, ի վերջո, դուք ոչ միայն մենեջեր եք, այլև սովորական մարդ, որը նաև հանգստի իրավունք ունի:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Գիտնականները պարզել են, թե ինչու աղքատ մարդիկ չեն կարողանում հարստանալ. line.am Գիտնականները պարզել են, թե ինչու աղքատ մարդիկ չեն կարողանում հարստանալ. line.am](up/article/small/file_37955_1972191.jpg)
Գիտնականների, հոգեբանների, նեյրոֆիզիոլոգների մեծ մասն ուշադրություն են դարձնում հասարակության մեջ ֆինանսական անհավասարության խնդրին: Ավելի հաճախ նրանց տանջում է այն հարցը, թե ինչու աղքատ մարդիկ չեն կարողանում...
![](images/calendar.png)
![Քաղաքական հոգեբանի մասնագիտական գործունեությունը. harmonia.am Քաղաքական հոգեբանի մասնագիտական գործունեությունը. harmonia.am](up/article/small/file_35781_8826131.jpg)
Հոգեբանի գործունեությունը քաղաքականության մեջ բավականին բարդ է: Քաղաքական հոգեբանի գործունեությունը այլ հոգեբանների գործունեությունից էապես տարբերվում է նախ և առաջ նրանով, որ...
![](images/calendar.png)
![Գլխավոր գործադիր տնօրենների և ձեռնարկատերերի ամենամեծ սխալը. Forbes. 1in.am Գլխավոր գործադիր տնօրենների և ձեռնարկատերերի ամենամեծ սխալը. Forbes. 1in.am](up/article/small/file_35249_8297598.jpg)
Գոյություն ունի մեկ սխալ, որը ես մշտապես նկատելի է՝ անկախ նրանից, թե ինչ բիզնեսով են զբաղվում: Այս սխալն այնքան գերակշիռ տեղ է զբաղեցնում, որ կարելի է գնահատել այն ամենաքիչը 10-ից 8 գործարքային առաջնորդների շեղմամբ...
![](images/calendar.png)
![10 տեսություն, որոնք կարող են փոխել հաջողության մասին ձեր պատկերացումները. 1in.am 10 տեսություն, որոնք կարող են փոխել հաջողության մասին ձեր պատկերացումները. 1in.am](up/article/small/file_35033_2416473.jpg)
Տասնամյակներ շարունակ սոցիոլոգները փորձել են հասկանալ, թե ինչու որոշ մարդիկ հաջողության են հասնում՝ աշխատելով իրենց ոլորտներում, իսկ մյուսները՝ ոչ։ Եթե դուք ձգտում եք հասնել հաջողության, միգուցե այս...
![](images/calendar.png)
![Առաջին դրական տպավորությունը թողնելու ամենահեշտ ձևը.1in.am Առաջին դրական տպավորությունը թողնելու ամենահեշտ ձևը.1in.am](up/article/small/file_34292_29303.jpg)
Ես սիրում եմ գոլֆի մրցաշարեր նայել: Վերջերս PGA-ի ժամանակ մի դեպք պատահեց, որ գրավեց իմ ուշադրությունը: La Quinta-ում 2015-ի Humana Challenge նայելիս Golf Channel-ը ցույց տվեց մի դրվագ, որտեղ...
![](images/calendar.png)
![Կատարելության ձգտող ղեկավարների հավանական վնասները. news.am Կատարելության ձգտող ղեկավարների հավանական վնասները. news.am](up/article/small/file_31683_2679815.jpg)
Ինքնասպանության ռիսկի վերհանման նպատակով գիտնականները խորհուրդ են տալիս առանձնահատուկ ուշադրություն պերֆեկցիոնիզմին դարձնել: Ամեն ինչում կատարելության հասնելու ձգտումը կարող է...
![](images/calendar.png)
![](images/calendar.png)
![Քաղաքական լիդերություն Քաղաքական լիդերություն](up/article/small/file_29708_3167349.jpg)
Քաղաքական լիդերությունը առաջնորդության ամենաբարձր ձևն է: Դրա առանձնահատուկ բնույթը տարբեր է բոլոր քաղաքական առաջնորդների դեպքում...
![](images/calendar.png)
![10 բան, որ ֆինանսապես հաջողակ մարդիկ այլ կերպ են անում 10 բան, որ ֆինանսապես հաջողակ մարդիկ այլ կերպ են անում](up/article/small/file_29193_9117839.jpg)
Կան բաներ, որոնք ֆինանսապես հաջողակ մարդիկ այնպես չեն անում, ինչպես բոլորը, ինչն էլ նրանց հնարավորություն է տալիս մեծ բարձունքների հասնել: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...
![](images/calendar.png)
![Պաշտոնի բարձրացման հասնելու համար հարկավոր է հագնվել ղեկավարի պես Պաշտոնի բարձրացման հասնելու համար հարկավոր է հագնվել ղեկավարի պես](up/article/small/file_26998_3440433.jpg)
Պաշտոնի բարձրացման կարելի է հասնել ոչ միայն երեկոներն աշխատավայրում անցկացնելով և ղեկավարի հանձնարարությունները կատարելով: Նոր ուսումնասիրության համաձայն՝ հաջող կարիերայի գաղտնիքը...
![](images/calendar.png)
![](images/calendar.png)
![Կենսուրախ կանայք հազվադեպ են հասնում բարձր պաշտոնների. հետազոտություն Կենսուրախ կանայք հազվադեպ են հասնում բարձր պաշտոնների. հետազոտություն](up/article/small/file_25903_7490612.jpg)
Մյունխենի Տեխնիկական համալսարանի գիտնականների կատարած վերջին հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենսուրախ կանայք քիչ հնարավորություններ ունեն ղեկավար դառնալու, գրում է Inopressa-ն՝ Daily Mail-ին հղումով...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն